Որոշ մարդիկ նստած՝ արդեն սկսել են այս ու այն կողմ ուղղարկել ինչ-որ երկրների և կառույցների.... Ժողովուրդ ջան, մենք նոր հասկացա՞նք, որ հույսներս նախևառաջ պետք է Աստծու և մեր վրա դնենք: Առաջինի, թեկուզ այն պատճառով, որ հանգամանքները մեր համար մի փոքր լավ դասավորվեն և իրադարձությունների անիվը մեր ազգային իղձերին ու շահերին համընթաց շարժվի, իսկ մեր վրա, որ ուժ ու կորով ունենանք սանձարձակ և մինչև ատամները զինված ոսոխի դեմ պայքարել ու նրա կողմից դրսևորած արկածախնդրության դեպքում՝ դուրս շպրտել մեր հայրենիքից՝ փառք մեր բանակին և հերոս տղերքին՝ այդ առաքելությունը, ճիշտ է՝ ծանր ու անդառնալի կարուստների գնով, բայց փայլուն կատարելու համար: Երբեք որևէ մեկը մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու... Աջակցությո՞ւն՝ խնդրեմ, բայց դա էլ "դու՝ ինձ- ես՝ քեզ" սկզբունքով: Մնացածը խաբկանք է, գուցե, մոլորություն, որին տուրք տալը նույնն է, ինչ որ հավատաս՝ Էրդողանը թունդ հայասեր է...
Հա մեկ էլ դիվանագիտությունը կարող է որոշակի դեր ունենալ, բայց այստեղ էլ առանց Աստծու բարեհաճության և մեր հզորության, գրեթե անհնար է հաջողելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել