Հայաստանում չափազանց լուրջ ու բեկումնային պրոցեսների հավանականություն կա Արցախյան հիմնախնդրի հետ կապված: Վերջին օրերին Ուորլիքի ու Լավրովի արած հայտարարությունները՝ «օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման մասին», հենց դրա մասին ահազանգ կարելի է դիտարկել: ՀՀ իշխանությունների վրա (ճնշումը ոչ պակաս կա նաև Ադրբեջանի իշխանությունների վրա) դրսի ճնշումը ակնհայտ է, իսկ ամենահավանական սցենարի դեպքում ներսում սարսափելի մեծ ընդվզում կլինի: Չեմ պատկերացնում, որ մեր ժողովուրդը կհամաձայնվի փոխզիջումային տարբերակին: Այդ տարբերակին գնացող իշխանությունը (անկախ լեգիտիմության աստիճանից) կվտանգի իր գոյությունը և ի վերջո կկորցնի այն: Միգուցե հենց իշխանության կորուստը կլինի միակ փրկությունը ստեղծված իրավիճակում: Իսկ այդ դեպքում ո՞վ կվերցնի իշխանությունը ... որ ուժը կամ ուժերը կգան իշխանության այդ դեպքում: Դժվար է ասել ... Ամեն դեպքում Արցախյան հիմնախդրի հետ կապված Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ լուրջ ու բեկումնային պրոցեսների մեծ հավանականություն կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել