Շատերին թվում էր, թե Լավրովը Բաքու է շտապում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Ամենևին՝ նա, Մամեդյարովը և Իրանի նրանց պաշտոնակիցը՝ Զարիֆը հանդիպել են տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև խոշոր նախագծերի իրականացման խնդիրների քննարկման նպատակով:
Ըստ հանդիպման արդյունքների, մինչև ընթացիկ տարվա վերջ պետք է իրականացվի Աստարա(Ադրբեջան)-Աստարա(Իրան) երկաթգծի հատվածը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ այդ երկաթուղային նախագծերի իրականացումը բխում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսատանի շահերից, և որ այն կարագացնի տարածաշրջանային տրանզիտ բեռնափոխադրումները:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այնպես որ, այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել