Ադրբեջանը երեկվանից հետևողականորեն տեղեկատվություն է տարածում այն մասին, որ հայկական կողմից ակտիվություն է նկատվում Նախիջանի ճակատում:

Հայկական կողմն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարություններին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Այսպիսի լուրեր շրջանառելով Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում:

Առաջին, փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ խախտելով միջնորդների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Երկրորդ, «սվաղում» շփման գծի տարբեր ուղղություններով և վերջին օրերին Տավուշի ուղղությամբ, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո, իր կողմից իրականացվող սադրանքները:

Երրորդ, անհրաժեշտ հող նախապատրաստում՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնելու նաև այդ ուղղությամբ՝ «պատասխան գործողություններ իրականացնելու պատրվակով»:

Չորրորդ, հայկական կողմին «հիշեցնում» նախիջանյան ուղղության առկայության մասին՝ արձանագրելով «երրորդ» ճակատի գոյությունը, որն այս պահին պահեստային տարբերակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել