Մենք հիմա մի վիճակում ենք, ինչ վճակում որ կհայտնվեր սովետը 1941թ.-ի հունիսի 22-ին, եթե կարողանար հետ մղել գերմանացիների ագրեսիան… Չէր լինի Հայրենական Մեծ Պատերազմը, չէին լինի այդքան զոհեր և ագրեսորն էլ պարտության մատնված կլիներ հենց սկզբում: Այսօր մեզ հաջողվեց մեր ՛՛փոքրիկ ագրեսորին՛՛ հետ շպրտել և, ամենայն հավանականությամբ, մեր հետագա գործողություններով կարո՛ղ էինք նրան պարտադրել մեզ համար այնքան բաղձալի խաղաղությունը: Սակայն մենզ դարձյալ ուզում են էշի տեղ դնել ու մենք էլ, կարծես, ձև ենք անելու, թե չենք նկատում դա:

Տեսնելով, որ էս ՈՉԽԱՐՆԵՐԻ բլիցկրիգը չստացվեց ու հակառակը, ՀԱՅԵՐԸ կարող են առաջ շարժվելով վերջնական ու անվերապահ խաղաղություն պարտադրել, խաղաղություն, որը բացի մեզանից, կարծես,վնասում է բոլորի շահերին, ՛՛քաղաքակիրթ աշխարհը՛՛, մեր ՛՛ռազմավարական գործընկեր՛՛ ռուսաստանի հետ միասին ( գոնե էս ավանակների համար մեր կողմից ուժով պարտադրված խաղաղությունը պետք է որ չափազանց ձեռնտու ու կարևոր լիներ, քանզի, ռազմավարական գործընկերոջդ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ տարած հաղթանակները, նաև քո հաղթանակներն են, բայց սրանք էն աստիճանի են ԷՇԱՑԱԾ, որ սեփական շահն անգամ չեն կարողանում գիտակցել) որոշեցին անհապաղ դադարեցնել տալ պատերազմական գործողություններն ու վերականգնել ՛՛բանակցային գործընթացը՛՛:

Մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ 1994-ին: Մեր թշնամու ավանտյուրան, առանց նրա համար որևէ բացասական հետևանքի, առանց բարձրաձայն պարսավանքի անգամ, ՛՛քաղաքակիրթների՛՛ բարի կամքով հեչ է արվելու, և ամեն բան դառնալու է ի շրջանս յուր ու դարձյալ փողոցային կռվի տրամաբանությամբ մեզ ասվելու է. ՛՛դե լավ տղերք, ինչ եղել, եղել է, հիմա նստեք ու բանակցեք՛՛: Եվ մենք, առանց մեզ համար խիստ ձեռնտու իրադրությունից բխող որևէ լուրջ նախապայմանի, առանց որևէ պահանջի, ականջներս կախ և ամենավիրավորականը՝ ՀԱՎԱՍԱՐԸ-ՀԱՎԱՍԱՐԻ, նստելու ենք ու էդ մեռելների ականջ կտրողների հետ բանակցենք:
Այսինքն, ռազմի դաշտում իրենց կյանքի գնով մեր տղերքի տարած հաղթանակը, մեր քաղաքական գործիչ կոչվածները քոռ ու փուչ են անելու ու մեզ դարձյալ մատնելու են
մեզ անընդհատ հյուծող ու դանդաղ մեռցնող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակին: Վիճակ, որը ձեռնտու է ԲՈԼՈՐԻՆ, բացի մեզանից: Վիճակ, որը կործանարար է մեզ համար: Սա հստակ պիտի գիտակցեն մեր բանակցողները և այդ պարտադրված բանակցությունները գոնե այնպես վարեն , որ այս քսան տարիների ոչինչ տվող բանակցային մղձավանջին վերջ տրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել