Հասկանում եմ, որ հիմա բոլորդ շատ լարված եք ու մոռացած կլինեք, բայց միևնույն է պիտի ասեմ:

Այսօր մայրության ու գեղեցկության օրն է: Այսինքն այսօր էն բոլոր մարդկանց օրն է ում այս պահին սահմանին պաշտպանում են մեր հերոս տղաները, էսօր էն մարդկան օրն է ում աչքերից գեթ մի կաթիլ արցունք չթափելվելու համար պայքարում են մեր հերոսները: Էսօր էն մարդկանց օրն է, ում համար ապրում ենք մենք՝ տղաներս: Էսօր էն մարդկանց օրն է, ում համար մենք՝ տղաներս, անում են ամեն ինչ, որպեսզի միշտ ժպիտ հայտնվի իրենց դեմքներին:

Մեր սահմանի ամրությունը իրենց կյանքով պահած բոլոր հերոսների մայրեր, քույրիկներ, տատիկներ, սիրած էակներ ու կանայք, իհարկե, դուք սպասում էիք անձամբ նրանցից շնորհավորանք, բայց, ցավոք, նրանք հերոսացան ու միշտ մնացին մեր սրտերում, ամբողջ հայ ազգի տղաների անունից շնորհավորում ենք ձեր տոնը, խոնարհվում ենք բոլորիդ առաջ, շնորհակալ ենք բոլորիցդ, մենք ողջ կյանքներս պարտական ենք ձեր զավակներին, ամուսիններին, եղբայրներին, սիրած էակներին, էն, որ մենք այսօր ձեզ շնորհավորում ենք դա իրանց ու սահմանին կանգնած մնացած հերոսների շնորհիվ է:
Հասկանում եմ, որ կորստի ցավը երբեք չի մեղմի ձեր հոգիներում, բայց ցանկանում եմ, որ այդ ցավը գնալով նվազի ու միշտ ձեր կորուստի ցավը գոնե մի փոքր փարատվի ձեր ընտանիքում նորանոր հաջողություններով ու ծննունդներով:
Շնորհակալ ենք:
Եվս մենք անգամ հայ ազգի արական սեռի բոլոր ներկայացուցիչների անունից (վստահ եմ, որ բոլորը համաձայն են ու դրա համար եմ նրանց անունից խոսում) շնորհավորում ենք ձեր տոնը: Աստված տա որ ձեր տխրության արցունքները ժամանակի ընթացքում միախառնվի նորնանոր ծննունդների ուրախության արցունքներով :
Խոնարհվում ենք ձեր առջև:

Հ.Գ. Վստահ եմ, որ ոչ մեկ չնեղացավ, որ այսօրվա շնորհավորանքը ավելի անձնավորված էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել