Ադրբեջանի սպանված ժամկետային զինծառայողների մեջ մեծ թիվ է կազմում նաև այդ երկրի տեղաբնիկ ժողովուրդներից թաթերը։ Այսպիսով, սա ևս մեկ փաստ է, որ Ալիևների վարչակարգը խնդիր ունի երկրում հնարավորին չափ նվազեցնել տեղաբնիկ ժողովուրդների թիվը։ Այս ամենը իրագործելու մեխանիզմներից մեկն էլ տեղաբնիկ ժողովրդներից ժամկետային զինծառայողներին ամենաթեժ հատվածներ զորակոչելն է։
Բաքվի արկածախնդրության զոհը դարձած և սպանված թաթ զինծառայողներից են՝ Ջաբբարխան Հաջըաղաևը, Էլվին Գալիբովը, Քամրան Շիրալիևը։
Հ.Գ. Այս գրառման մեջ չեմ նշում այն թաթ սպանված զինծառայողների անունները, որոնց արդեն անդրադարձել եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել