Aravot.am-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հավատարմագրված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլին Սուլեյմանը հարցազրույց է տվել հանրահայտ foreignpolicy-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանին։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում վերջերս առաջացած լարվածության մասին՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը այդ համատեքստում անդրադարձել է հայտնի հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանին։

Մեկնաբանելով Քարդաշյանի պահվածքը՝ դեսպանն ասել է. «Նա շատ հայտնի է և սիրված իր երկրպագուների կողմից, բայց խաղաղությանն ու պատերազմին վերաբերվող հարցերը մի քիչ լուրջ են հեռուստաաստղի համար։ Անձամբ ես շատ վատ հեռուստաաստղ կլինեի. այդ է պատճառը, որ ես աշխատում եմ չխառնվել այն ոլորտներին, որոնց ծանոթ չեմ։ Ես վստահ չեմ, որ տիկին Քարդաշյանը ռազմական կամ քաղաքական փորձագետ է, հետևաբար, գուցե  մենք անենք այն, ինչը անում ենք լավագույնս»։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը վերջերս սրված հակամարտության թեժ օրերին Հայաստանին աջակցող գրությամբ նկարներ էր տարածել սոցիալական կայքերում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել