Նախաբանի փոխարեն: Գտնում եմ, որ ֆիլմեր շատ եմ նայել. դրանց թիվն անցնում է չորս հարյուրը, սակայն դրանցից ոչ մեկում չէի հանդիպել, անգամ մոտավոր նմանությունն  այն օպերատորական աշխատանքի, որը կա այստեղ:

«Եթե մարդու մասին դրականը չես կարող ասել, ապա մի ասա նրա մասին ոչինչ»

 

Ֆիլմի մասին ցանկանում եմ ասել հետևյալը.եթե վերցնենք, որ այն զուտ քաղաքական ֆիլմ է, իր յուրօրինակություններով, իտալական ու հենց իտալացի ռեժիսորի կողմից նկարահանված մոտեցումներով, ապա հնարավոր է, որ շատերի համար «Գրավիչը», այդքան էլ գրավիչ չլիներ: Սակայն, ինչպե՞ս անել, որպեսզի գրեթե քարացած անորոշությամբ ու սյուժեով ֆիլմը նայեն բոլորն ու քարանան հենց իրանք` դիտողները. քարանան զուտ միայն նրա համար, որ այդ ամենը միայն հաճույք է պատճառում. անորոշությունը հաճելի է: Ֆիլմը իտալիայի վարչապետ Ջուլիանո Անդրիոտտիի մասին է, միաժամանակ նրա մասին չէ: Այն պատմում է Իտալիայի ներքին իրավիճակի մասին 60-90 ական թվականներին, մինչև իշխանության եկավ մեկ այլ մաֆիոզզի Սիլվիո Բերլուսկունին: Միաժամանակ, ֆիլմում հսկայական տեղ ու դեր ունեն քաղաքական դաշտում սպանություններ իրականացնող մաֆիան և մասոնական ամենահայտնի օթյակներից «Պի 2»-ը: Իհարկե, ֆիլմը ամբողջական չէր լինի այս պատմական իրադարձությունների մասին, եթե խոսք չլիներ Իտալիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի Ալդո Մորոյի սպանության մասին:

Եթե ցանկանում եք այս ֆիլմը հասկանալ, ապա պետք է լինեք ուշադիր ու փորձեք հիշել բոլոր անունները, հակառակ դեպքում այն կրկին արժէ նայել: Արժէ նայել միայն նրա համար, որ երբևէ նման լուծումներ կարող է ձեր կյանքում չեք հանդիպել… քաղաքական խենթություններ, քաղաքական գործիչներ, քաղաքական ամենատարօրինակ գործիչը, ով երազում էր, որ իրեն հիշեն, որպես մշակույթի գործիչ և ոչ թե …

Դերասանական կազմ: Ջոաննա Քրիստի, Էմմա Գոդֆրի, Գարի Կլակ, Քեթի Մք’Գովերն, Ջեյմս Շեպարդ, Աննա Թեյլոր: Ռեժիսոր: Պաոլո Սորենտինո

Նայել և ներբեռնել:  http://my-hit.ru/film/17827

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել