Կառավարությունն այսօր որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ հատկացնել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքների համար:

Հայաստանն Արցախին կապող «կյանքի ճանապարհի» նշանակության մասին շատ է խոսվել. ըստ նախատեսվածի, այս տարի այն իր վերջնական ավարտին կհասցվի:

Այս ճանապարհը ոչ միայն անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի, այլ ուղղված է նաև Արցախի տնտեսության զարգացմանը, հատկապես Արցախի հյուսիս-արևելյան հատվածում:

Վերջին օրերին իրադարձությունները շփման գծում «հուշում» են, որ պետք է առավել արագացնել այս մայրուղու կառուցումը:

Հիշեցնեմ, որ նախորդ տարի ևս կառավարությունը ճանապարհաշինական այս խոշոր պրոյեկտին պարբերաբար գումարներ էր հատկացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել