Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում արձանագրված վերջին սրացումներն ակնհայտ բացասական ազդեցություն են ունենում նաև ադրբեջանական տնտեսության վրա: Նախ և առաջ, ադրբեջանական նավթը, նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված, վերջին մի քան օրերի ընթացքում գնանակում է արձանագրել 3-4 դոլարի չափով, իսկ երկիրն ավելի քան 50 մլն դոլարի չափ ռազմատեխնիկական և ենթակառուցվածքների կորուստ է կրել:
Բացի այդ, ադրբեջանական իշխանություններն այսօր արդեն որոշում են կայացրել՝ դադարեցնել արտարժույթով վարկերի տրամադրումը սեփական քաղաքացիներին: Այս իրողությունը նշանակում է, որ երկրում արտարժույթի լրջագույն պակաս կա, ինչը, բացի նավթի գնի նվազումից, կարելի է պայմանավորել նաև տնտեսության մեջ ներդրումների էական պակասով: Իսկ նման քայլի նպատակն է կանխել ադրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի գերարժեզրկման հերթական հնարավորությունը, որն իր հերթին կարող է սրել սոցիալ-տնտեսական վիճակն երկրում և նաև այս հարցում դժգոհության լրջագույն ալիքի պատճառ դառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել