Զինվորը չսասանվեց, ժողովուրդը մի մարդու պես կանգնեց զինվորի կողքին, զինվորի թիկունքին:
Այս օրերին մեզ որևէ մեկը չուղղորդեց, որևէ մեկից հրաման չստացանք, որևէ մեկը չորոշեց մեր փոխարեն: Մենք բոլորս ապացուցեցինք որ մենք ոչ մեկից կախված չենք...
Աստված միարասցե, որ հիմա դուք դիվանագիտական ասպարեզում ընկրկեք, խույս տաք, ու ձեր տկարությունը արդարացնեք ինչ-ինչ պատճառներով: Այս օրերին մենք ապացուցեցինք, թե որն է մեր գլխավոր սրբությունը, և բոլորին ապացուցեցինք, որ որևէ հիասթափություն մեզ չի կարող խանգարել, եթե հարցը վերաբերվում է մեր սուրբ հողին:
Մենք բուշլաթներով անսասան կանգնեցինք: Հանկարծ կոստյումներով չդավաճանեք մեզ...
Դուք պարտավոր եք ամրագրել մեր ձեռք բերածի ապահովութհունը:

Հ.Գ. Մեր ամենաթույլ օղակը եղել է դիվանագիտությունը: Ժամանակն է, որ ուղղեք սխալը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել