Կարծեմ Դովլաթյանի «Երկունքը» ողջ հայ կինոյի պատմության մեջ միակն է, որտեղ էկրանիզացվել են 20-ականների հայ մտավորականության երևելի պերսոնաժները՝ Միասնիկյան, Կուրղինյան, Սարյան և իհարկե Չարենց: Հենց էս կերպարներն են, որ «աղ ու բիբար են» տալիս ֆիլմին… Դե Խորեն Աբրահամյանի մասին խոսելն ավելորդ է, իսկ Ազատ Գասպարյանը, կարծում եմ, հենց «Երկունքում» է կերտել իր լավագույն դերը: (Չար լեզուները անգամ ասում են, որ Ազատ Գասպարյանը «Երկունքից» հետո մնացել է «դերի տակ» :) ): Քաղաքական տեսակետից՝ շատ կուզեի էսօրվա մեր ջոջերը նայեին անպայման ֆիլմը, կիմանային, թե ով է Միասնիկյանը «արձան» լինելուց բացի: Բալքիմ մի նոր միտք ծագեր:
Ինչևէ… Ստորև ֆիլմի «Չարենցյան հատվածներն են» և «Մարտիրոս Սարյանի վերադարձը Հայաստան»:

*          *          *

Չարենցյան հատվածներ և Սարյանի վերադարձը


*           *           *
Կուլիսների ետևում – պատմում են հերոսները


*           *           *
Ֆիլմը ամբողջությամբ

* 1976 – Հայֆիլմ Ռեժ.՝ Ֆ.Դովլաթյան
Սց. Հեղ.՝ Ա. Զուրաբով; Օպեր.՝ Ա.Յավուրյան; Կոմպ.՝ Մ.Վարդազարյան; Դերերում՝ Ա.Միասնիկյան – Խ.Աբրահամյան; Ե.Չարենց – Ա.Գասպարյան; Շ.Կուրղինյան – Է.Պետրոսյան; Մ.Սարյան – Գ.Ներսիսյան և այլք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել