Hetq.am-ը գրում է.

Երեկ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ղեկավարությունից խնդրեցին կազմակերպել փակ քննարկումներ՝ Արցախի սահմանագծում տիրող իրավիճակը բազմակողմանիորեն ուսումնասիրելու, քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու առաջարկով:

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ զրուցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այսօր ժամը 18.30-ին խորհրդարանի դահլիճում բոլոր պատգամավորների մասնակցությամբ կլինեն փակ քննարկումներ, որին կմասնակցեն նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել