Բռավո ԵԺԿ.... Այ սենց պիտի հայտարարությունը լինի՝ հստակ ու ասելիքով, ոչ թե մտահոգություն հայտնեն.
«Պետք է զորքերը վերադարձնել մինչեւ 2016թ. ապրիլի 1-ը եղած դիրքերին. ԵԺԿ հայտարարությունը»

ԵԺԿ հայտարարությունը.
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ:

Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` Զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-­ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,-­ասված է ԵԺԿ-ի ընդունած արտակարգ բանաձևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել