Այս օրերին շատ վատ տենդենց եմ նկատում հայ օգտատերերի շրջանում, ու 10–ից 9–ը` աղջիկների դեպքում։ Խոսքը առաջնագծից արված նկարների շուրջ ծավալվող քննարկումների մասին է։ Մեր հպարտ հայուհիները կարծում են, որ բոլորը բուշլատի թև են և միայն իրենք են հասկանում ռազմական արվեստից, հետախուզության նրբություններից, ու разведка–ի գուրուները արդյունքում գալիս են այն եզրահանգմանը, որ DA KVNASI,TSHNAMIN MER TEXNIKAYI TEX@ KIMANA.
Նախ, այդ ֆոտոլրագրողները սահմանին ինքնագլուխ չեն, ու չեն նկարում բաներ, որոնք չպետքա երևան։ Նույնիսկ տեսախցիկներով նկարահանումների համար հատուկ մարդիկ են ուղեկցում ու հստակ հրահանգներա տրվում։ Եվ երկրորդ, ուրեմն թշնամին պետքա բան ու գործը թողի, իրա թվանոց ԱԹՍ–ները թողի, հետախուզությունը թողնի, մտնի մեր կայքեր ու նկարներ նայի։ Հենա էլ ինչիա՞ պատերազմում, էտքան զոհ տալիս։ Շտաբում նստած կկրակեն ուր պետքա` նկարներին նայելով։ Էտ որ նույն հայուհիները հեռախոսով կյանքները պատմում են իրենց զինվոր եղբայր–բարեկամին կամ գնում տեսակցության, տարբեր ռակուրսներով ու դիրքերով նկարվում զորամասում, էտ ժամանակ չեն մտածում անվտանգության մասին, հիմա հիշել են։ Չի կարելի։ Ռոմանոյի բուֆետում նստած ձեր կոֆեն խմեք ու քննարկեք Պուտինի մուժիկ լինելը, սահմանի անվտանգության մասին ով պետքա` մտածումա։ Ու էտ կարճ խելքներին մի հատ էլ report են անում հայկական կայքերը։ Մալադեց։ Դե հիմա տենանք ով ավելի վնաս կտա, դու՞ք, թե՞ ազերները։ Մի՛ արեք նման բան։ Հավատացեք, նկարողներն ու տարածողները ձեր չափ, մի բան էլ ավել հասկանում են, ու դուք չէ, որ պետքա ասեք ինչը, որտեղ և երբ տեղադրվի։ Ու այն դեպքում, երբ այդ տեխնիկան պարբերաբար տեխափոխվում է և նկարների հրապարակաման պահին դրանք արդեն լրիվ ուրիշ տեղում են։
հ.գ. հակասական ազգ ենք, մեկա. նկար չես դնում, գրում են. «ինչ եք ըտեղ նստել, տաք–տաք լուրեր եք գրում, գնացեք սահմանը նկարեք»։ Է հենա, մարդիկ գնում, նկարում են էս պայմաններում, բերում են, որ դիվանին նստած դնեք քննադատեք, թե թշնամին ինչ տեսավ, ինչ` չէ, ու վերջում էլ report անեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել