Aravot.am-ը գրում է.

Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի հերոսին՝ 1993 թվականին  ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին, քիչ առաջ տեղափոխեցին Գյումրի:

Նա պայմանագրային զինծառայող էր Թալիշում: Ինչպես մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից՝ Մերուժանենց տունը Գյումրու Մուշ թաղամասում է, թեեւ վերջին շրջանում ընտանիքը՝ ծնողներն ու քույրը, բնակվում են Երեւանում: Մերուժանը նշանվել էր վերջերս: 

ԵԿՄ-ից տեղեկացրեցին, որ հայրը նույնպես զինվորական է եղել՝ հրամանատարի տեղակալ սպառազինության գծով: Մերուժան Ստեփանյանին ծանր վիճակում տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ եւ մահացել էր:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել