Հայրենակիցնե՛ր, ժամ առ ժամ արագ տեմպերով համալրվում է պատերազմի վերաբերյալ հայկական և ադրբեջանական լրահոսը։ Հասկանալի է, որ ծանր է․ պատերազմն ինքնին բարդ հաղթահարվող երևույթ է։
Հատուկ ցանկանում եմ խնդրել, որ զերծ մնաք մեր զինվորների և սպաների դիակների լուսանկարները տարածելուց․ դրանով մենք լավություն չենք անում ո՛չ նրանց հիշատակին, ո՛չ էլ նրանց հարազատներին։ Եթե հետաքրքրվում եք այս կամ այն նկարի կամ վիդեոյի իսկությամբ, կարող եք նամակով դիմել, կփորձեմ իմացություններիս ներածին չափով օգնել։

Այժմ ցանկանում եմ հատուկ շեշտել մի ապատեղեկատվություն, որ տարածվում է թշնամու կողմից․ «հնադարյան» վիդեո է, որում հայ դասալիք/ներ են պատկերված։ Վիդեոն ներկայացվում է՝ որպես «Գորանբոյում գերի ընկած հայ զինվորները»։ Խնդրում եմ այս ապատեղեկատվությանն առհասարակ ուշադրություն չդարձնել, ժամանակի առկայության դեպքում՝ բողոքել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել