Նոր վիրավոր են տեղափոխել Արցախի հիվանդանոց, իսկ օրեր առաջ վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր էAravot.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1973 թվականի ծնված Արթուր Արզանգուլյանը` վերին ձախ վերջույթի բազմաբեկորային կույր վնասվածքով, ձախակողմյան տրավմատիկ հեմոպնեւմոթորաքսով, մետաղյա բեկոր վերել աորտայի առաջնային պատի վրա: Կատարվել է պլեւրալ խոռոչի դրենավորում, վերին վերջույթների կույր վիրավորումների մշակում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ նույն աղբյուրի, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն: ԼՂՀ «Արեւիկ» բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է:

Գեւորգի Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել են, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա: Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն այսօր կվիրահատվի, կտեղադրվի արտաքին ֆիքսացիայի ապարատը: Մյուս վիրավոր երեխայի՝ Վարդան Անդրեասյանի մոտ եւս դրական դինամիկա է արձանագրվել:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է՝ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Արտակարգ ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները եւ շտապօգնության ծառայությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել