Հարձակումը մեզ համար երբեք անսպասելի չպետք է լիներ և կարծես այդպես է: Մենք գիտեինք, որ Ադրբեջանը զինվում է, նախապատրաստվում է պատերազմի, որ շփման գծով մեկ կուտակում է իր զինուժը և մի օր՝ վաղ թե ուշ կանցնի հարձակման: 2014 թվականից Հայաստանի և Արցախի գրեթե ողջ սահմանագծով բազմիցս տեղի են ունեցել լոկալ ընդհարումներ, փոխհրաձգություններ, հետախուզական կռիվներ ու մի օր պետք է լիներ այն ինչ եղավ:
Չեմ ուզում խորանալ ինչու, ինչու հիմա, ում թողտվությամբ, ում գիտությամբ, ում հրահրմամբ…Դա հետագայի խնդիր է, ուղակի հիմա իմ կարծիքով լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պետք է ադրբեջանական զինյալ ոչխարներին՝ իրենց գլխավոր ոչխար Ալիևին պետք է ցույց տան, որ ամեն մի հարձակում կավարտվի իրենց՝ ադրբեջանցիների տարածքային կորուստներով: Պետք է այնպես անենք, որ թշնամու այս պատերազմական գործողություններն էլ նմանվեն հերթական արկածախնդրության, պետք է ապացուցենք, որ մենք կռվում ենք մեր Հայրենիքի, մեր պատմական տարածքների համար, որ մեր ազգը վտանգի դեպքում բռնցքվելու, համախմբվելու գենետիկ հատկություն ունի՝ անկախ սեռից, տարիքից, քաղաքական հայացքներից ու անկախ բնակության վայրից՝ աշխարհի որ ծիրում էլ լինի…Եվ ի ուրախություն մեզ, կարծես այդպես էլ եղավ…
Իսկ մեր ժողովրդին իրոք այսուհետ միայն համախմբվել է պետք, համախմբվել և ստեղծել Հզոր Հայրենիք, զարգացած պետություն և ոչ թե բաժանվել արևմտամետների ու ռուսամետների և իրար կոկորդ կրծել…Պետք միշտ հիշենք՝ հարգում և հաշվի են նստում միայն ուժեղների հետ, դրանում մենք արդեն ժամանակն է համոզվենք ու հզոր երկիր կառուցենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել