Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե իբր հայկական ԶՈՒ-երին պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել: Նրանց տարածած տեսանյութում հստակ երևում է, որ ԱԹՍ-ն «orbiter 2» մակնիշի է: Նշենք, որ վերոնշյալ ԱԹՍ-ի մեխանիզմը իսրայելական է, իսկ արտաքին մասը /фюзелаж / պատրաստվում է Ադրբեջանում:

2009 թվականին Ադրեջանի և իսրաելական կազմակերպության միջև կնքված պայմանագրից հետո այն արտադրվում է:

Փաստ է և տրամաբանական, որ ՀՀ ԶՈՒ-երում նմանօրինակ ԱԹՍ չի կարող կիրառվել: Ադրբեջանի ԶՈՒ-երին պատկանող ԱԹՍ-ն կամ անսարք է եղել, ինչի հետևանքով ընկել է, կամ էլ գործ ունենք նրանց հերթական քարոզչական չստացված հնարքի հետ:

Նկարի վրա՝ Ալիևը դիտում է հենց այդ անօդաչու սարքի մասերից մեկը,,,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել