Կորցրած դիրքերի մասին

1․ Դիրք ասվածը ո՛չ Ատլանտյան պատն է, ո՛չ Մաժինոյի գիծը, ո՛չ էլ Մինաս Տիրիթը։ Դիրքը սովորաբար խրամատավորված հատված է՝ մի քանի կրակակետով ու բլինդաժով, որը պահում է 7-10 հոգուց բաղկացած ստորաբաժանման ուժերով։

2․ Եթե 7-10 հոգու դեմ դուրս է գալիս 100-200 զորք, որին օգնում է զրահատեխնիկա ու հրետանի, դիրքը կարող են կրոցնել էլ՝ պաշտպանների զոհվելու, կամ էլ նահանջելու արդյունքում։

3․ Կորցրած դիրքը չի դառնում Ատլանտյան պատ, Մաժինոյի գիծ ու Մինաս Տիրիթ ու իրեն նորից կարելի է հետ վերցնել՝ արդեն մեր կողմից ավելի խոշոր հակագրոհ անելով։

4․ Գրոհներ, հակագրոհներ, նահանջներ ու այլ տակտիկական գործողություններ անելը զինվորականների գործն է ու իրանք տեղում ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք անել ու որտեղ։ Համենայն դեպս, ֆեյսբուքյան գիտուններից ավելի լավ գիտեն, դրա համար, շարունակում ենք պահպանել զգոնությունը ու չենք տրվում ախմախությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել