Եվ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, և ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը միանշանակորեն «տեղեկատվական ծուղակ» որակեցին՝ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը՝ «միակողմանիորեն ռազմական գործողությունները դադարեցնելու» վերաբերյալ:
Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի նման քայլը նախ և առաջ անհրաժեշտ է դիտարկել 2 թիրախային ուղղությամբ՝ նախ միջազգային հանրությանը, ապանաև՝ սեփական հասարակությանը: Իսկ նպատակը՝ հայկական կողմին որպես «ագրեսոր կողմ» ներկայացնելն է և սեփական գործողությունները, որպես պատասխան քայլ, հիմնավորելը:
Մի բան ակնհայտ է, որ Ադրբեջանական բռնապետական վարչակարգը և նրան հրահրող «եղբայրական ուժերը» տապալել են նախապես ծրագրած բոլոր մարտավարական նպատակները և չեն հասել ռազմավարական նշանակության որևէ արդյունքի, ինչը նշանակում է, ռազմական գործողությունների մոտալուտ ավարտ կանխատեսելը դուրս է տրամաբանության սահմաններից: Ադրբեջանի սադրիչ գորոծողությունները զսպելու ունակ միակ իրական լծակը հայկական զինված ուժերի կողմից շարունակվող սթափ և վճռական գործողություններն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել