Կարծում եմ, որ բոլոր առումներով ու նկատառումներով էս կռվի արդյունքում մեզ նոր տարածք է պետք ազատել, որեւէ տեղում որեւէ քարափ, որեւէ բարձունք, որեւէ դիրք, որեւէ ծառ…, թեկուզ մեկ մետր։ Իհարկե, անհամեմատ լավ կլինի, որ այդ կտորը կամ կտորները լինեն բնակավայրերին հարող հատվածներում, որ անվտանգության գոտին լայնանա, բայց կարեւոր է, որ թշնամին էս ավանտյուրայից կոնկրետ տարածքային կորստով դուրս գա, թեկուզ տասը մետր… Թող հետո ասեն 25%՝ 20%-ի փոխարեն, թող բողոքի ակցիաներ ու ողբ կապեն, թող մակ-ով ու եահկ-ով ղժղժան, ինչքան կարող են։ Դրանք ստից բաներ են, կարեւորը հողն ու մարդն են, մարդը եւ հողը։ Բայց միայն այսպիսի ելքերով պիտի ավարտվեն էս ոտնձգումները։ Նման՝ առաջանցիկ, հակահարվածները պիտի սահմանվեն որպես մարտավարական նպատակներ։ Նման ոտնձգումներից հետո ստատուս քվոները պիտի դինամիկ փոխվեն ի վնաս ոտնձգողի, պիտի ամեն անգամ նոր ստատուս քվոյի գալ, կամ դրա նման մի բանի։ Բայց դա գին ունի, կարելի է հակառակվել, թե թանկ է նստում նման բանը, իհարկե, թանկ է, բայց չանելը անտանելի թանկ է նստելու։ Մնում է, կարգին իշխանություն ունենալ, ինչն անհամեմատ բարդ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել