Վերջ ի վերջո Ալիևեն է հրաժարվել հակամարտության ռազմական գոտում մոնիտորինգային խմբի աշխատանքից՝ նախապես վավերացնելով, որ իրեն ձեռնտու չի ռազմական գործողությունների հրահրման կողմի մասին օբյեկտիվ տեղեկատվություն: Դատելով այսօրվա ողջ իրավիճակից, եթե ապացուցելի է, որ ադրբեջանական զինվորները սպանվել են հայկական զորաբանակի կողմից վերահսկվող տարածքներում, ինքնաթիռը խոցվել է նույն տարածքում, տանկը խփվել է նույն տարածքում, այսինքն՝ ապացուցելի է, որ ադրբեջանական զինտեխնիկան ու մարդիկ մտել են հայերի կողմից վերահսկվող տարածք, ապա Մինսկի խումբը պետք է վ երջապես դադարի նեյնիմ-նեյնիմից, դադարի ՛՛երկու կողմերին զգուշացնող՛՛, ՛՛երկու կողմերին զգաստացնող՛՛, ՛՛երկու կողմերին կոչ անող՛՛, ՛՛երկու կողմերին հորդորող՛՛ ծամոնը ծամել և վերջապես վճռականություն ունենա հայտարարելու, որ իրենց ողջ աշխատանքի արդյունքում եկան միակ տրամաբանական եզրակացությանը՝ ճանաչել Լեռնային ղարաբաղի անկախությունը, իսկ իր՝ Մինսկի խմբի գործն արդեն սահմանափակվում է հայկական զորաբանակի կողմից վերահսկվող տարածքի շուրջ սակարկությունը՝ ինչով և ինչպես պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Այլ տարբերակն ակնհայտորեն նշանակում է մշտապես պահել ռազմական իրավիճակը՝ շանս թողնելով թե Ռուսաստանին, թե Թուրքիային՝ նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել