Դատելով օպերատիվ և տեղեկատվական լրահոսից՝ ինչպես և 2014 թ․ օգոստոսին, ադրբեջանցիների նպատակը ճակատի գոնե մեկ ուղղությամբ ինչ-որ հաջողություն գրանցելն է՝ թեկուզ հարյուրավոր զոհերի գնով։
Թարթառաղդամյան հատվածում, ինչպես արդեն նշել եմ, թշնամին ձախողվում է։ Լիակատար ստույգ տեղեկություններ չունեմ, թե ինչպիսին է վիճակը հարավային թևում՝ Հադրութ-Ջաբրայիլ-Հորադիս, բայց այս ուղղության մասին ադրբեջանցիների արձագանքներն ուշագրավ են այնքանով, որ իրենց մոտ պարբերաբար սպրդում են «հարավում հայերին նեղում ենք» տիպի մեկնաբանություններ, բայց և ամենաշատը հենց այդ ուղղությամբ կրած կորուստների մասին են գրում։
Դիցուք՝ «Ընկերնե՛ր, լավ լուր ունեմ։ Ֆիզուլին գրավել ենք (սա հերթական ապատեղեկատվությունն է, Ֆիզուլին ադրբեջանցիները չեն գրավել – Է․Է․), շարժվում ենք Ջաբրայիլի ուղղությամբ։ Ճիշտ է՝ 6 լեյտենանտ ենք կորցրել, բայց դե փա՜ռք հայրենիքին, տա Աստված հողերը շուտ ազատագրվեն»։
Կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիների համար հարավային ու հյուսիսային ճակատների միակ հիմնական տարբերությունն այն է, որ հարավում վատ է, իսկ հյուսիսում՝ ավելի վատ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել