Ադրբեջանի հանրությունը կրում է սեփական իշխանության անմիտ քաղաքականության պատասխանատվությունը։ Այս գիշեր մեկնարկած մարտերը ծանր հետևանքներ են ունենում ադրբաջանցիների համար։
Զարմանալի չէ, որ թշնամու ՊՆ շարունակում է ստել և ապատեղեկատվություն տարածել սեփական բնակչության համար։ Ինչն էլ Ադրբեջանում առաջացել է խուճապային իրավիճակ, բնակչությունը սոցիալական ցանցերում տարածում են թարմ տեղեկություններ սահամաներձ շրջաններից։ Ըստ այդմ՝ Ադրբեջանի Թարթառի, Աղդամի շրջանների սհամանամերձ գյուղերը երեկ երեկոյան սկսվել են տարհանվել։ Բնակիչներին չեն թույլատրում վերադառնալ գյուղեր, նրաց հորդորում են մնալ բարեկամների տներում։ Դեպի այդ շրջանի գյուղեր տանող ճանապարհները փակ են։ Խուճապահար բնակչությունը փախչում է դեպի Բաքու, ինչը իշխանությանը ստիպել է փակել Բաքու տանող ճանապարհները։
Հայկական կողմի գործողությունների հետևանքով ավիրվել է Թարթառ քաղաքի ավտոկայանը (вакзал): Քաղաքում կան մեծաքանակ սպանվածներ։ Հիվնադանոցներում տեղ չկա, բնակչությանը հորդորում են գնալ հիվանդանոցներ և արյուն հանձնել։
Այս ամեն զուգահեռ թշնամին շարունակում է լարել իրավիճակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել