Լմեմ իմ իսկ մասնակցությամբ ստեղծած լրատվական դաշտը, քանի որ այն վերածվել է սպանության, բանսարկության և մարդկանց դեգրադացնելու գործիքի: Արհամարհում եմ համարյա բոլոր էն մարդկանց, ովքեր ներկայանում են որպես լրագրող, քանի որ էդ իրավունքը չեն վաստակել: Արհամարհում եմ ինձ ու իմ նմաններին, քանի որ բացահայտ անասունների մուտքը լրատվական դաշտ չենք կանխել: Միանշանակ ընդունում եմ մեղավորության իմ աստիճանն ու կոչ եմ անում հին ու կարգին լրագրողներին ընդունել մեղքի սեփական չափաբաժինը: Աստված մեզ դատավոր:
Հ.Գ. Սա իմ մի քանի ամիս առաջ գրված ստատուսն էր: Բայց ընդունում եմ, որ այն թերի ա, քանի որ էս ընթացքում դաշտը էն աստիճան սարսափելի ա դարձել, որ էսօր գրելու դեպքում ՖԲ-ը ինձ պիտի ուղղակի բլոկ աներ, քանի որ նույնիսկ հայհոյելը պիտի մարդավարի լինի: Իսկ էս դաշտի մասին մարդավարի հայհոյել հնարավոր չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել