Իսկ ե՞րբ էր խաղաղություն, որ այսօր պատերազմ է: Ոչ խաղաղության պայմանագիր ունենք, ոչ որևէ ստորագրված փաստաթուղթ բացի զինադադարից,,, Եվ պետք չէր ավելին սպասել նման ստոր ու նենգ հակառակորդից,,, Պետք էր մշտապես զգոն լինել, մշտապես պատրաստ, ոչ թե անակնկալի գալ եթե 1-2 գիշեր սահմանին մարտեր են,,, Երբ նրանք առևանմգում էին մեր հովիվների, դիպուկահարներով սպանում մեր տղեքի՝ խոցում մեր դպրոցներն ու մանկապարտեզները՝ դա նույն պատերազմ է... Հիմա էլ.. Եվ պետք չէ ահասարսուռ վերնագրերով «Շտապ» ձևույթով նյութեր տեղադրել,, Գոնե այս օրերին լրատվական դաշտը պետք է նորից դառնա վերահսկելի՝ ժողովդրի մեջ տագնապ չսերմացնելու համար,,, Դե իսկ հանրության հետ շփվող անձանց էլ կոչ կանեի մի քիչ հետևել արտաբերվող ձևույթներին, որպեսզի ճանչը չդառնա փիղ,,, մտածել, նոր ինչ որ բան ինչ որ տեղ գրել կամ հայտարարել,,, Մեզ մոտ կա մարդկանց մի խավ, որը կուրորեն ընդունում է վատագույն տարբերակը և վայնասուն բարձրացնելով՝ իրարանցում առաջացնում, ինչը մեզ հեչ պետք չէ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել