4409400_02cfa187

Երբ տղամարդը կնոջը ասում է. «դու իմ գանձն ես», նա նույնիսկ չի էլ կասկածում, որքան ճշմարիտ են իր խոսքերը։ Կնոջ օրգանիզմում պարունակվող ոսկին միջինում 5-6 անգամ շատ է, քան տղամարդու օրգանիզմում։

Mediamag.am-ը հրապարակում է 12 տարբերություն տղամարդու և կնոջ միջև.

1. Կանանց մաշկը ավելի բարակ և չոր է։ Կապակցող հյուսվածքների յուրահատուկ կառուցվածքի և պրոգեստերոն հորմոնի շնորհիվ, կանացի մաշկը ավելի արագ է ձգվում։ Տղամարդկանց մոտ՝ այն ավելի ճկուն է։

2. Կանանց մոտ սիրտը ավելի փոքր է, և այդ պատճառով ավելի արագ է բաբախում։ Եթե տղամարդկանց մոտ րոպեյում այն զարկում է միջինը 72 անգամ, կանանց մոտ՝ զարկում է 90 անգամ։ Ձախ սրտային կամերայի պատերը կանանց մոտ ավելի բարակ են և ավելի առանձգական, քան տղամարդկանց մոտ։ Այդ պատճառով բարձր արյան ճնշումը նրանց համար նվազ վտանգավոր է։

3. Կանանց մազարմատները գլխի մաշկի մեջ նստած են 2մմ-ով ավելի խորը, քան տղամարդկանց մոտ։ Այդ պատճառով դրանք ավելի քիչ են թափվում։

4. Տղամարդկանց գլխուղեղի զանգվածը գրեթե 14%-ով մեծ է կանանց գլխուղեղի զանգվածից։ Բայց մյուս կողմից, կանանց մոտ գլխուղեղի կիսագնդերը կապված են կրկնակի անգամ շատ նյարդերով, քան տղամարդկանց մոտ։ Այդ մատճառով մտային գործընթացը կանանց մոտ ավելի արագ է ընթանում։

5. Եվրոպայի բնակչուհիները միջինում 6 տարի ավելի երկար են ապրում տղամարդկանցից։ Պատճառը, ամենայն հավանականույթմաբ այն է, որ կանայք հորմոնալ առումով ավելի արագ են դուրս գալիս սթրեսից, սնվում են ավելի քիչ ճարպոտ սնունդով, զգալի չափով քիչ են ծխում, նաև ալկոհոլիկների տոկոսն է նրանցում ավելի քիչ։

6. Կանանց օրգանիզմում հեղուկի պարունակությունը կազմում է 50-60%, այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ այդ թիվը հավասար է 60-70%։ Տղամարդու օրգանիզմում միջինում շրջապտույտի մեջ է գտնվում 4,5լ արյուն, իսկ կանանց մոտ՝ 3.5լ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել