Մի պահ պատկերացրեք, որ Արսենյան Գուրգենի հետ կատարվածի վիդեոն չկա ու «լրատվամիջոցներից» մեկը գրեր՝ «զինված օլիգարխն իր թիկնապահի հետ Մաշտոցի պողոտայում ծեծի է ենթարկել մի խումբ երիտասարդների...»: Պատկերացնու՞մ եք չէ, թե ի՞նչ վայնասուն էր բարձրանալու: Ժաննաալեքսանյաններն ու սաքունցները ժամերով նույն հիմնադրամներից ֆինանսավորվող լրատվամիջոցների եթերներից շան լափը լցնելու էին երկրի, պետության, իշխանության, կլանների, «ոստիկանական բանդաների» գլխին...

Երկիրը երկիր չէ, պետությունը մարդակերների ձեռքում է, անվտանգության մարմիններում գազաններ են աշխատում, եկեղեցին անբարոյականների որջ է, բանակում տանջամահ են անում, արդար աշխատանքով հնարավոր չէ ապրել ու այլ անասնական գաղափարներն ամենօրյա ռեժիմով մտցնում եմ մարդու ուղեղը՝ ռադիոյով ու ինտերնետով, հնարավոր բոլոր անցքերից... Անասնական այս գաղափարները դարձնում են վերին ատյանի ճշմարտություն, ցմահ ազատազրկված գազանից կերտում են արդարադատության զոհ ու այդ նույն լրատվամիջոցներով հարթակ տալիս քաղաքական իշխանության և ընդդիմության միայն մի տեսակին՝ ծաղրածուներին, որոնց ոչ ասելիքից է հնարավոր ինչ-որ բան հասկանալ, ոչ էլ առավել ևս՝ անելիքից...

Ուղեղը մթագնած մարդը երեկոյան արդեն տանը հեռուստատեսային ալիքներով դիտում է մեկը մյուսից անասնական, բայց ռեյտինգային կրիմնալ սերիալները... Եվ, քանի որ կրթական համակարգը մեր երկրում այն բարձր մակարդակի վրա է, ինչ որ տիեզերական ուսումնասիրությունների ոլորտը, այլ կերպ ասած՝ դպրոցից զրոյական արժեքային համակարգով դուրս եկած ու տեղեկատվական միմոսություններով ուղեղը մշակված մարդն արդեն պատրաստի կադր է՝ ՏԱՎԱՐ կոչման համար:

Ու այս տավարներին թվում է, որ կարելի է հանգիստ մարդ սպանել ու մարսել, մարդ սպանել ու գույքը յուրացնել, մարդ սպանել ու հետո իրենցից մհերենոքյաններ կկերտեն... Չէ որ իրենց ուղեղին, իրենց գիտակցությանը ֆլեշկայի լարով կպած հիմնադրամները, իրենց գրպանի համար կրթական համակարգը տիրումեր արած չինովնիկները, Կիպրոսում մի անգամ ավել հանգստանալու համար կրիմինալ սերիալ նկարող ու գովազդ ծախող պրոդյուսերակազմն ու իշխանությունաընդիմադիրախառը քաղաքալան կլոուններն ամեն բան արել են, որ տավարն իր համոզմունքներում բյուրեղանա, որ մտածի, թե անասուն լինելուց լավ բան չկա ու Վարդանյան Կարենի նման մարդուն սպանելուց առաջ երբեք խիղճը չապստամբի, երբեք գլխում չզրնգա Աստծո խոսքը՝ «Կայե՛ն, ու՞ր է քո եղբայր Աբելը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել