aristotel

Ձեզ ենք ներկայացնում Արիստոտելի իմաստուն մտքերից ևս մի քանիսը.

Ավելի լավ է կատարելությամբ անել գործի մի փոքր մասը, քան անել տասն անգամ շատ, բայց վատ։

Ոչ մի բան այնպես չի մաշում ու չի քայքայում, ինչպես երկարատև ֆիզիկական անգործությունը։

Սխալվել կարելի է տարբեր կերպ, ճիշտ վարվել կարելի է միայն մեկ ուղիով, այդ պատճառով էլ առաջինը հեշտ է, իսկ երկրորդը՝ դժվար, վրիպելը հեշտ է, նշանակետին խփելը՝ դժվար։

Երաժշտությունը ընդունակ է որոշակի ազդեցություն գործել հոգու բարոյական կողմի վրա։

Տգետը զարմանում է, որ իրերն այնպիսին են, ինչպիսին որ կան, և այդպիսի զարմանքը գիտելիքների սկիզբն է. իմաստունը, ընհակառակը, կզարմանար, թե իրերը լինեին այլ կերպ, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին նա գիտի դրանց։

Խելացին վազում է ոչ թե այն բանի հետևից, ինչը հաճելի է, այլ նրա հետևից, ինչն ազատում է տհաճություններից։

Կատակը լարվածության թուլացում է, քանի որ այն հանգստություն է ։

Ամեն ինչի մեջ միայն ծիծաղելի կողմը տեսնելու սովորությունը մանր հոգու ամենաստույգ նշանն է, քանի որ ծիծաղելին մակերեսի վրա է գտնվում։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել