nubarashenGalatv.am-ը գրում է.

Այսօր Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է ցմահ դատապարտյալ 35-ամյա Հենրիկ Հովնիկյանը։ Հովնիկյանը դատապարտված էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 3, 7, 8, 11-րդ կետերով (սպանությունը՝ զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով) և Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տվյալներով՝ Հովնիկյանը մարտի 24-ից գտնվել է ստացիոնար բուժման կուրսում: Նախ դատապարտյալների հիվանդանոցում, ապա տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել