новый коллажWnews.am-ը գրում է.

Ժամանակի հետ շատ կանայք բախվում են կախվող կոպերի խնդրին։ Կախված կոպը կարող է կնոջը  5–8 տարով մեծացնել, իսկ դեմքին տխուր արտահայտություն հաղորդել։ Այս խնդիրը կարելի է շտկել ճիշտ դիմահարդարման միջոցով։

Նախքան դիմահարդարմանն անցնելը ընդգծեք հոնքերը՝ դրանց թեթեւակի կորություն հաղորդելով։ Դրա հետ մեկտեղ հիշեք, որ այժմ նորաձեւ են բնական հոնքերը։

Wnews.am-ը ներկայացնում է դիմահարդարում՝ կախված կոպերի համար.

Որպեսզի դիմահարդարումը երկար մնա եւ չլղոզվի, ստվերաներկի տակից վերին կոպերին քսեք բազային հիմք, մատների ծայրերով ինչպես հարկն է տարածեք այն։

1Անփայլ, բաց վարդագույն կամ ծիրանագույն ստվերաներկը քսեք շարժվող կոպերի հատվածում։ Հոնքերի տակ եւ աչքերի ներսի անկյունում քսեք սպիտակ ստվերաներկ։2

Մարմնագույն ստվերաներկով ընդգծեք վերին կոպի մեջտեղի հատվածը, այն տարածեք դեպի վերեւի անկյունը՝ հոնքերի ծայրի ուղղությամբ։

5

Հնարք, որը կօգնի տեսողականորեն վերեւ բարձրացնել կոպերը. ստորեւ ներկայացվող նկարի օրինակով մատիտը մոտեցրեք աչքին, շոկոլադի երանգի ստվերաներկով առանձնացրեք աչքի անկյունը։7

Բաց երանգի կոնսիլերը (միջոց, որը տոնային քսուկից խիտ է եւ օգնում է թաքցնել մաշկի փոքրիկ թերությունները) քսեք ներքեւի կոպը՝ ընդգծելով ստվերաներկի սահմանը։Տարածեք միջոցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել