Ինձ համար անհասակնաալի է այն դժգոհությունը, թե ինչու Ընտրական օրենսգրքի նախագիծը նախ Վենետիկի հանձնաժողով գնաց և հետո նոր միայն ՀՀ-ում ներկայացվեց։ Մի կողմ թողնելով այն իրողությունը, որ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային ձևաչափին, ժամկետներին համահունչ և արդյունավետ աշխատանքի անհրաժեշտություն կար, պետք է նաև նկատի ունենալ, որ Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական կառույց է։ Պա՞րզ չի, որ նախագիծն ավելի լավը կլինի, եթե անցնի բոլոր մասնագիտական փորձաքննությունները, որից հետո արդեն կդրվի հիմնական քննարկման հասարակության հետ։ Նույնն է, թե ասենք որևէ օրինագիծ պատգամավորը նախ քննարկի լիագումար նիստում, որից հետո նոր ուղարկի անհրաժեշտ կարծիքների հավաքագրման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել