Առաջնագծում ականի պայթյունից 19-ամյա զինվոր է վիրավորվելAravot.am-ը գրում է.

Մարտի 30-ին պաշտպանական գծի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի 19-ամյա բնակիչ Դավիթ Պավելի Գրիգորյանը: Նրա հայրը՝ Պավել Գրիգորյանը, մեր տեղեկություններով՝ կադրային զինվորական է, մայորի կոչումով: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական միտումներ կան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել