Ֆեյսբուքում մի ընդդիամդիր ընկեր հարցրել էր, թե ի՞նչ օգտակար բան կարող էր Սերժ Սարգսյանն ասած լիներ Հարվարդի, կամ Ֆլետչերի ուսանողների ու դասախոսա-պրոֆեսորական կազմի հետ հանդիպման ժամանակ, որ ինչ որ մեկի համար անհայտ լիներ։

Ասեմ։
Հիմա ես միջազգային իրվունքի մասնագետ եմ։ Բա ումի՞ց իմանամ, թե որքանով են միջազգային իրավունքի սկզբունքները ԼՂ բանակցություններում գործնական կիրառում ստանում, կամ միգուցե դրանց վրա բոլորը թքած ունեն։ Ես եմ, ու ուսանող եմ, դիվանագետ եմ, կամ միջազգայնագետ եմ։ Ում՞ից հարցնեմ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարից, կամ ու՞մ այլընտրանքային լուծումներ առաջարկեմ՝ որպես ելքային ստրատեգիա։ Ես եմ, ու պրոֆեսոր եմ, Կովկասյան երկրներում Ռուսաստանի արտաքին քաղաքականություն եմ դասավանդում։ Ու՞մ հարցնեմ դրա ուղղակի ազդեցության մասին, ճնշումների առկայության, կամ բացակայության մասին։ Ես եմ, ու տնտեսագետ եմ։ Ումի՞ց իմանամ, թե ինչ հաշվարկ է կատարվել ԵԱՏՄ-ն ԵՄ-ից գերադասելու համար, կամ Իրանի դեմ սանկցիաների վերացումը կոնկրետ քանի տոկոս տնտեսական աճ է տալու Հայաստանին։
Ես եմ, ու ռազմական ուսումնարանի սան եմ, կամ միջին սպայական կազմի զինվորական եմ։ Ումի՞ց իմանամ, թե հայկական բանակն ինչ ուժեղ ու թույլ կողմեր ունի, ինչ զինտեխնիկա է գնում, արտադրում, կամ վաճառում։ Ասենք համայնքի ակտիվիստ եմ։ Ումի՞ց իմանամ, թե ԱՄՆ նահանգային մակարդակում ընդունված ԼՂ անկախության հռչակագիրն ընդհանրապես Հայաստանին, կամ Արցախին բանակցությունների կոնտեքստում օգուտա, թե՞ վնաս։

Հիմա լավա, վատա, ճիշտա, սխալա գործող նախագահը, լինի դա Պողոսյանը, թե՝ Պետրոսյանը, այս ամենի մասին ամենատեղեկացվծն է։ Բա իրանից չհարցնեմ, կարո՞ղ է Երևանի քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր տաքսիստիներին հարցնեմ։ Թե՞ ընդդիմադիր նախկին պաշտոնյաին, ով վերջին 20 տարում իր տեղեկացվածության աստիճանը update անելու կարք ունի։

Հիմա գործող նախագահին հրավիրեցինք, էդ մարդը հարգեց եկավ, տեսանք հարցրեցինք, խոսեցինք, պատասխանեց, գնաց, բոլորը գոհ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել