Բռնապետական հասարակարգերում մարդիկ իրավունք չունեին խոսել կառավարման համակարգի թերությունների մասին: Դեմոկրատական հասարակարգերը ցույց տվեցին, որ մարդիկ հիմնականում սիրում են ՄԻԱՅՆ խոսել կառավարման համակարգերի թերություններից, մինչդեռ արդյունավետ լուծումներ առաջարկողների, գործնականում դրանց իրականացմանը լծվողների տոկոսը մեծ չէ:

Եթե վերանանք հանրային լայն զանգվածների միջին ընկալման մակարդակից և հարցին նայենք ռացիոնալ դիտակետից, ապա կառավարման համակարգերը ձևավորվում են նույն հանրության միջից: Կառավարման համակարգը ոչ այլ ինչ է, քան հանրության ինդիկատոր:

Քանի հանրությունը բավարարվում է ամբիցիաների սնուցմամբ, ոչ մի կենսունակ կառավարման համակարգ չի գերադասի արդյունավետությունը: Սա ապացուցված է գիտականորեն, այս մասին չեն խոսում հանրամատչելի ելույթներում, քանզի զանգվածների ընկալման հարց կա:

Ամբիցիաների հանրությունից դեպի արդյունավետության հանրություն անցում կատարելու գործում մեծագույն դեր ունի յուրաքանչյուր անհատ: Յուրաքանչյուր ոք, իբրև ընդհանուրի մի մասնիկ կարող է փոփոխություններ կատարել իր, իր ընտանիքի, իր շրջապատի գիտակցության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել