Երբ ասում ենք բանակցային սեղանին բերելու, ապա առաջին հերթին նկատի պետք է ունենալ «ականջից բռնելով» բանակցային սեղանին բերելը: Ընտրական օրենսգիրքը կարևոր փաստաթուղթ է, որին պետք է լուրջ մոտենալ, հակառակ դեպքում առաջիկա ընտրություններին պարտությունն անխուսափելի է կլինի:

Սա միակ հնարավորությունն է այս իշխանություններից ինչ որ բան պոկելու և ու պարզապես պետք է տգետ լինել կարծելու, որ դա իշխանության ջրաղացին ջուր լցնել է նշանակում:

Ուշադրություն դարձրեք այն մարդկանց, ուժերին, ովքեր սա «գյալաջի» են անվանում, դրանք հիմնականում այն անձինք են, ովքեր «հայտնի ֆոտոսեսիաների» ակտիվ մասնակիցներ են:
Ամեն դեպքում այն ֆորմատը ինչ առաջարկում է ՀԱԿ-ը՝ «4+4+4», գոնե այս պահին այլընտրանք չունի, քաղաքական ուժերից որևէ մեկն այլ բան չի էլ առաջարկել: Իսկ եթե այլընտրանք չես առաջարկել, ապա եղած ձևաչափի «տորպեդահարումը» նվազագույնը անբարոյական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել