Օրերս ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել ևս 0,25 տոկոսով, ինչի համար նպաստավոր պայման է ստեղծել ցածր գնաճային միջավայրը։ Փետրվարին տասներկուամսյա հատվածում Հայաստանում ոչ միայն գնաճ չի եղել, այլև գրանցվել է 1,7 տոկոսանոց գնանկում։

Պաշտոնական տվյալների համաձայն հունվար-փետրվարին Հայաստանում արձանագրվել է բավական բարձր տնտեսական ակտիվություն։ Այն կազմել է 4,7 տոկոս։ Աճի տեմպը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացել է։ Համեմատության համար կարելի է նշել, որ անցած տարվա հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2,5 տոկոսի սահմաններում էր։

Հարկ է նշել նաև, որ Կենտրոնական դրամատան գնահատումներով, տարեսկզբին արձանագրված սպասվածից բարձր տնտեսական ակտիվությանը նպաստել են հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում գրանցված դրական զարգացումները, ինչն էլ ուղեկցվել է արտաքին շուկաներում հայկական ապրանքների պահանջարկի ավելացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել