Շուտով հայկական գյուղերում ռուսական արտադրության մեքենա քշելը պալոժ չի լինի:
Հիմա հերթով բացատրեմ:
Նայեք էն մաքսային միությունից մեքենաների բերելուց ԱԱՀ-ի ազատվելուց հետո շուտով Հայաստանում մեքենաների՝ ավելի շատ ֆիրմա մեքենաների գները բեսամբ կիջնի: Բացատրեմ՝ ինչու. Ի տարրբերություն Վրաստանի, Ռուսաստանի ու մնացած երկրների՝ ոչ մեկ չի գալիս Հայաստանի մեքենա առնի ու տանի իրա երկրում քշի, բայց ի տարբերություն վերոնշյալ երկրների, նաև չմոռանանք, որ մեր հայերը հաստատ բաց չեն թողի ԱԱՀ-իւ ազատվելու հնարավորությունը որպեսզի իրենց մեքենաները էլ ավելի «թարմացնեն»... իսկ էտ դեպքում ինչ է ստացվում՞ այո, դուք ճիշտ եք. մեր երկրից ոչ մի մեքենա չի պակասի, բայց միևնույն ժամանակ մեքենաների ներկրման քանակը կավելանա:
Իսկ ինչ պետք է արվի հիմիկվա ֆիրմա ավտոները՞ Այո, պիտի դառնա ջրի գին, քանի որ շուտով Հայաստանում կզարգանա ներվաճառային քաղաքականությունը/ այսինքն երկրի ներսում կակտիվանա մեքենաների առք ու վաճառքը/... Հիմա դուք կասեք. «Անկախ դե մարզերի քաղաքում ապրողները կառնեն, ինչի միանգամից գյուղեր՞», բայց ես ձեզ վցստահեցնում եմ, որ Հայաստանի, որ մարզի որ քաղաք գնաս, շատ դժվարությամբ վատ ավտո քշող գտնես... ու ստեղից հետևություն՝ ոչ թարմ ու էժան ավտոներ գնել կսկսեն գյուղացիները, ովքեր կարան շատ էժանով գնեն երևանցիներից ու երևանաբնակներից իրենց «հին» /դե, ասենք 2000 թվի կլոր ֆառ մերսեդես/ մեքենաները:
Կարճ ասած՝ շուտով էլ չես կարա լավ ավտոյով գնաս գյուղ ու գյուղացիներին զարմացնես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել