Նախագահ Սարգսյանի այցն ԱՄՆ մի քանի բաղկացուցիչ ունի։ Այն երկկողմ, բազմակողմ և Հայաստան-սփյուռք կապերի տեսանկյունից չափազանց կարևոր է։

Վաշինգտոնում Նախագահ Սարգսյանն Օբամայի հրավերով մասնակցելու է միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Ի դեպ, թիվ մեկ միջուկային գեր տերություն ՌԴ-ն կոնֆերանսին մասնակցելու հրավեր չի ստացել։

Մինչ Վաշինգտոն մեկնելը նախագահը այցելել է Բոստոն։ Վերջին անգամ Բոստոն այցելած Հայաստանի նախագահը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1994-ին։ Դրանից հետո հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից Բոստոն են այցելել վարչապետեր Արմեն Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, արտգործնախարարներ Օսկանյանն ու Նալբանդյանը։ Բոստոնի հայ համայնքն իր մեծությամբ, համախմբվածությամբ և ազդեցիկությամբ երկրորդն է՝ Լոս Անջելեսի համայնքից հետո։

Բոստոնի այցը նաև ակադեմիական կարևոր նշանակություն ունի։
Բոստոնն Ամերիկայի ինտելեկտուալ մայրաքաղաքն է։ Այստեղ են գտնվում աշխարհի առաջատար բուհերը՝ Հարվարդը, Մասսաչուսետսի Տեխնոլոգիական Ինստիտուտը, Թաֆթսը, Բոստոնի Համալսարանը և այլն։ Նախագահն այցելելու է երեք առաջատար համալսարաններ, հանդիպելու է հայ ուսանողների, համալսարանների ղեկավարության և պրոֆեսորների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել