Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում քննադատության էր ենթարկել Լեւոն Զուրաբյանի «4+4+4» ձեւաչափի հետ կապված հայտարարությունը՝ նշելով.
«Իրականում պարզ դեմագոգիա են հենց այդ հիմնավորումները, որովհետեւ չի կարելի այդպես բառախաղ անել: Եթե Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունը բխում է Սահմանադրական փոփոխություններից, հետեւաբար դա եւս Սերժ Սարգսյանի օրակարգն է: Եթե Սերժ Սարգսյանի օրակարգին իրենք չեն մասնակցում, ուրեմն պետք է նաեւ չմասնակցեին Ընտրական օրենսգրքի քննարկումներին»:

Նախ սկսենք այն բանից, որ այս մասին խոսում է իշխանական պատգամավորների հետ սերտ կապ ունեցող մի մարդ: Իհարկե իշխանությունը ժողգործիքների պակաս չի ունեցել ընդդիմադիր դաշտում, բայց այս հարգելի պարոնը, կարծես, կոնկրետ ՀԱԿ-ի դեմ ուղղված է աշխատում: Ինչպես արդեն նշել է Լևոն Զուրաբյանը՝ Մարուքյանի ասածը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա:

Շատերիս արդեն հայտնի տակիտիկա է իշխանության կողմից նման «ականներին» ընդդիմադիր դաշտում պահելը և պետք եկած ժամանակ պայթեցնելը: Սա արվում է մի պարզ պատճառով. իշխանությունը գիտակցում է, որ «4+4+4 » ձևաչափում մեծամասնություն է կազմելու ընդդիմությունն ու քաղհասարակությունը և իրենք չեն կարողանալու իրենց անօրինականությունններն առաջ տանել: Ակնըհայտ է, որ այս դեպքում ուստի պետք է անկայուն ընդդիմության իմիտացիա ստեղծել՝ իրենց կողմից ներդրված իբրև ընդդիմադիրների բերանով կեղտ շպրտելով իրական ընդդիմության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել