Գաղտնիք չէ, որ ժողովրդի մեծ մասը դժգոհ է կառավարողներից,բայց պատկերացեք, թե ինչ կլինի, եթե բոլոր դժգոհներս պայքարելու փոխարեն՝գնանք պառկենք փողոցում ու դեռ ինքնզինքներս մեզ շղթայակապ անենք.ոնց որ՝օտարին ասեն՝ «էստի համեցեք, մենք արդեն «սատակած»վիճակում ենք, արեք մեր ու մեր երկրի հետ՝ինչ ուզում եք»:Դժգոհ մարդը, բողոքավոր մարդը, քաղաքացիական հասարակության անդամը, եթե ցանկանում է ինչ-որ բան փոխել երկրում ՝դեպի դրականը, պետք է պայքարի գործուն միջոցներով, ոչ թե ինքն իրեն զրկի պայքարի ամենատարրական միջոցներից ու ոստիկանության հետ առճակատման գնա՝միգուցե նպատակադրված:Պատկերացրեք, թե ինչ կլինի երկրի վիճակը, եթե բազմահազարանոց ցույցերի փոխարեն բազմահազար մարդ պառկի փողոցում՝անճարի ու անկյալի նման, ու դեռ շղթաներով իրեն ամրացնի գետնին:Մարդ է՞լ կամավոր հրաժարվի ազատությունից:Քաղաքացիական հասարակության շարժիչ ուժը բողոքի ցույցերն են, հանրահավաքները, երթերը, ի վերջո՝ազատ խոսքը, մամուլի միջոցները, համացանցը...փողոցում պառկում եք ու ձեզ կամավոր շղթայակապ անում՝հայտնվելով ոչ միայն նվաստացուցիչ, այլեւ՝ողբերգական վիճակում, որ ի՞նչ:Ոստիկանությունն էլ, որ այդ յուրօրինակ պայքարի ընթացքում ոտնատակ է տվել պառկածներին / միտումնավոր թե պատահաբար՝դժվար է ասել /, արդարանում է, թե իրենք գործել եւ պառկողների դեմ ուժ են կիրառել՝օրենքի շրջանակներում: Է օրենքի շրջանակներում թույլ չտայիք, որ մարդիկ այդ վիճակին հասնեն, էն գլխից կանխեիք, որ իրենց շղթայակապ չանեն, ինչպե՞ս եղավ, որ ոստիկանության աչքից այդ ողջ գործընթացը վրիպեց...Ինձ թվում է, այս կարգի բողոքի ձեւը շատ ձեռնտու է կառավարողներին.մարդիկ միառժամանակ դրա շուրջը կխոսեն, կքննարկեն այդ առթիվ համացանցում ու հեռուստատեսությամբ հայտնված կադրերը ու միառժամանակ երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրները ՝ներքաղաքական ու սոցիալական ոլորտում, կմղվեն հետին պլան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել