Փաշինյանը աջ ու ձախ հայտարարում է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ինքը վաղուց խզել է իր կապերը ՀԱԿ-ի, կամ էլ համենայն դեպս դրա վերնախավի հետ, բայց այդքանով հանդերձ, չի խորշում ապաշքյարա մուննաթ անել ՀԱԿ-ին, որ ՔՊ-ին չի տրամադրում Հրազդանի ընտրական հանձնաժողովի իր տեղերը, որ ՀԱԿ-ը չի ներառում ՔՊ-ին 4+4+4 բանակցություններին և այլն։

Եղբայր, իսկ ինչո՞ւ պետք է ՀԱԿ-ը որևէ բան անի Նիկոլի ու իր կուսակցության համար։ Ո՞ր մի արժանիքի համար։ Այդ երբվանի՞ց Նիկոլը դարձավ ընդդիմության միակ ճրագն ու միակ առաջամարտտիկը, որին բոլորը ու հատկապես նրա նախկին կուսկացության անդամները միշտ ինչ որ բան պարտք են, պետք են ու պարտավոր են։

Ու ասեմ Ձեզ, միանգամայն նորմալ է, որ ՀԱԿ-ը, որքան էլ ես ՀԱԿ-ին վատ վերաբերվեմ, նման փափուկ անհանդուրժողականություն է ցուցաբերում Նիկոլի Նկատմամբ։ Նիկոլենք անգամ ակկնարկում են, որ ստացվում է, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ է, բայց իրավիճակից դա ամենևին չի բխում։ Ի վերջո, նորմալ է, երբ ճամբարափոխ ու թիմից թռած գործիչներին ավելի վատ են վերաբերվում, քան իրենց քաղաքական ախոյաններին։ Թշնամին այդքան վատը չէ, ինչքան նախկին յուրայինը։

Այնպես որ, այն ինչ հիմա անում է Նիկոլը, իդեալապես տեղավրվում է նրա որդեգրած ռազմավարության մեջ․ նա դիվիդենտներ է քաղում ընտրություններից առաջ ու դա անում այդ թվում նաև ՀԱԿ-ի վարկաբեկման հաշվին, իսկ դա արդեն անբարոյական է, թեկուզ նրա համար, որ դու թեկուզ նախկինում, բայց այդ թմից ես եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել