Նախորդ տարվա ծանր տնտեսական վիճակի շտկման գործում էական ազդեցություն ունեցավ հանրապետությունից տարբեր պրոդուկտների արտահանման գործընթացը: Դրա շնորհիվ ՀՀ-ն ներգրավեց հավելյալ ֆինանսական միջոցներ, որի շնորհիվ էլ կարողացավ խուսափել տնտեսության հետագա վատթարացումից:

Շատ կարևոր է, որ 2015-ին ավելացել է արտահանման աշխարհադրությունը: Պաշտոնական տվյալների համաձայն ՀՀ-ից արտադրանքի արտահանման ծավալների 15%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 11%-ը՝ Չինաստանին, 10%-ը՝ Գերմանիային, 9%-ը՝ Իրաքին, 8%-ը՝ Վրաստանին, 7.5%-ը՝ Կանադային:

Հարկ է նշել նաև, որ արատհանման ոլորտի 10 հիմնական գործընկեր-երկրների ցանկում հայտնվել են նաև Բուլղարիան՝ 5%, Իրանը՝ 5%, ԱՄՆ-ն՝ 5%, Իտալիան՝ շուրջ 3%:
Վերը նշվածից կարելի է փաստել, որ կառավարության որդեգրած նոր շուկաների ներգրավման գործընթացը սկսել է ավելի առարկայական արդյունքներ գրանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել