Մի քանի տարի առաջ դասավանդում էի բուհերից մեկի ռուսաց լեզվի ֆակուլտետում և զարմանքով հայտնաբերեցի, որ ուսանողների մեծ մասը ռուսերեն չգիտի: Այսինքն, դու կարդում ես դասախոսություն ռուսերենով, խոսում են նրանց հետ, հարցեր ես տալիս, առաջադրանքներ և այլն, և միայն մի քանի դաս հետո, սեմինարի կամ գրավոր ստուգման ժամանակ պարզվում է, որ լսարանում նստած հայազգի ուսանողների մեծ մասը ռուսերեն պարզապես չգիտի:
Այն հարցին, թե ինչու են այդ դեպքում եկել ռուսաց լեզվի ֆակուլտետ, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են այդ լեզվով, տրվեց հրաշալի պատասխան. «որպեսզի ռուսերեն սովորենք»: Իմ այն փաստարկը, որ ռուսերեն պետք էր սովորել այստեղ գալուց առաջ, նրանց չհամոզեց:
Մի խոսքով, երբ մտածում ես, թե ինչպես է ստացվել, որ երկրում շատերն իրենց տեղերում չեն, դիմում ես փիլիսոփայության և իմանում հետևյալը:

«Փոխակերպվող հասարակություններին բնորոշ դրակատիկ միտումներից մեկն այն է, որ սոցիոմշակութային նոր իրողությունների մեջ հայտնված մարդկանց հավակնություններ ավելի արգա են աճում, քան դրանց բավարարման հնարավորությունները:
Նման դեպքերում կենցաղը աստիճանաբար դառնում է թատերայնացված այնպիսի սոցիում, ուր հնարավոր է խաղալ մտավոր, բարոյական ու տնտեսական հնարավորություններից էապես տարբերվող սոցիալական դեր ու դերակատարություն: Գործում է այսպես կոչված սոցիալական նմանակման օրենքը, ըստ որի մարդիկ մեխանիկորեն ընդօրինակում են իրենց հնարավորություններին ու էթնոմշակութային կեցությանը ոչ համարժեք չափորոշիչներ ու արժեքային կողմնորոշիչներ: Հանգամանք, որ լրջորեն խարխլում է հասարակության էթնոմշակութային համախմբվածության, նույնականության և ներքին կազմակերպվածության հիմունքները»:

Ահա այսպիսի կարևոր բաներ գիտեն փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողները:

Հ.Գ. Եվ ոչ միայն այսպիսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել