wald quotes

Որոշ դասականների արտահայտություններ միշտ ակտուալ են և մարդիկ չեն դադարի մեջբերել դրանք։ Այդպիսի դասական է Օսկար Ուալդը։ Էսթետ, էպատաժային գրող, հմուտ պատմող և աֆորիզմների վարպետ, նա զարմացնում էր ընթերցողներին և զրուցակիցներին` մտքերը շատ կարճ, բայց ավարտուն արտահայտելու իր ունակությամբ։ Նաև նա հրաշալի տիրապետում էր սարկազմի ունիվերսալ լեզվին։

Mediamag-ը Ձեզ է ներկայացնում Օսկար Ուալդի 25 սրամիտ սարկազմով լի ցիտատները.

1. Այն ամեն գեղեցիկը, որ կա աշխարհում՝ կամ անբարոյական է, կամ անօրեն, կամ էլ բերում է ճարպակալության։

2. Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց որոնք ունեն նույն թերությունները՝ ինչ մենք։

3. Ես բոլորովին չեմ ուզում իմանալ, թե ինչ են խոսում իմ ետևից։ Ես առանց այդ էլ բարձր կարծիք ունեմ իմ մասին։

4. Ես միշտ ընկերաբար եմ վերաբերվում նրանց, ովքեր անտարբեր չեն։

5. Կյանքում գոյություն ունի միայն երկու իսկական դժբախտություն։ Մեկը՝ երբ չես կարողանում ստանալ այն, ինչ ուզում ես, իսկ երկրորդը՝ երբ ստանում ես։

6. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Մնացած դերերը արդեն զբաղված են։

7. Ես այնքան բանբասանքներ և հերյուրանքներ եմ լսել Ձեր մասին, որ համոզված եմ՝ Դուք հրաշալի մարդ եք։

8. Ես համեստ ճաշակ ունեմ՝ ինձ բավարար է ամենալավը։

9. Երբեք մի սիրեք նրան, ով վերաբերվում է Ձեզ, ինչպես սովորական մարդուն։

10. Ներեք Ձեր թշնամիներին։ Դա նրանց հունից հանելու լավագույն միջոցն է։

11. Սիրահարվածությունը սկսում է նրանով, որ մարդը սկսում է խաբել ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ խաբում է ուրիշին։

12. Երբ մարդը երջանիկ է՝ նա միշտ լավն է։ Բայց ոչ միշտ է որ լավ մարդիկ երջանիկ են։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել