Եվ ինչ է նման  գարունը, հավտա ոչնչի, երբ փողոցները չես կիսում և ոչ ոքի հետ, երբ քայլելուց չեն տրորվում ու չեն տրորում ոտքերդ, երբ քայլելուց պատահաբար ձեռքերով չես կպնում և ոչ մի ձեռքի, և անտեղի է եղանակները, և ցուրտն ու տաքը, ժամանակն ու պահերը, և ինչի է նման ծաղկունքը, երբ չես զգում շունչն ու հոգոցը, երբ և չես զգում ոչինչ ու ոչինչ .....ում է պետք այս գարունը որ կա հիմա, ու պիտի գա և մյուս տարի, և ում է պետք հաջորդականությունը այս ...ինչի է նման այս լուսաբացը, երբ չես սպասում և ոչմեկին, և չես տառապում և ոչմեկի համար, ում են պետք .....ոչ ինձ, ու ոչել քեզ, ամեն մեկս մի ուրիշ տեղ, ամեն մեկս մի ուրիշ ցավով, բայց և այս պահերի մեջ, գալիս է երբեմն մի պահ, որ գալիս եմ քեզ, ու կպնում եմ քեզ, ու խաղտվում է լռությունը, որովհետև փորձում եմ շնչել, ու երբեմն այդ պահին ցավում է ինչ-որ մի տեղ, ասես պոկված մի ինչ-որ հատված, ասես դատարկ ինչ-որ մի մաս, բայց և ինձ թվում է թե դա տեղում է, հիվանդ է գուցե, բայց սառում է, չկա և ոչմի շոյանք .....և այդ պահերի մեջ գալիս է երբեմն մի պահ, որ ինքս ինձնից անկախ ատում եմ քեզ, ու և ինձ, ամանչում ու կարմրում, շիկնում, ու և անգամ վախենում մի պահ .....
ում է պետք ....Լուսինը այսօր մենակ է մնացել, ու մենակ է միշտ, լուսինը այսօր թաց է, բայց և չոր է միշտ, լռակյաց, բայց և լույս է, վառվում է միշտ, բայց ասես դու ինքդ մի մեծ երկրագունդ երկիր մոլորակ, ծախել ես ինձ, առել ես արև, մի չաղ արև, բայց և մրսում ես դու, վառվում ես շոգից, երբեմն անգամ խաշվում ես ցրտից, բայց և կպնում ես արևին, կպնում ու տարվում, տանուլ ես տալիս, տրվում ես նրան ......արևը վառում է, իսկ դու մրսում ես, որովհետև և ոչ մի ցերեկ չես կարող լռել ու գերվել լռությամբ, և ոչ մի մայրամուտին չի հաջորդում արևը, մայրամուտից հետո միշտ է գալիս լուսինը, լուսնից հետո միշտ է գալիս արևդ, բայց և լուսինն է տաք, լուսինն է խորը, լուսինն է վառ ....և ես կրակ չեմ, ու չեմ վառվում, բայց և ես շողում եմ, բայց և ես եմ սիրուն, գուցե երբեմն ես սառն եմ, բայց և երբեք չեմ վառում .....իսկ քեզ արևդ վառել է միշտ, ու վառում է հիմա ....
Ինչ խոսք, դու ծախել ես ինձ, առել ես նրան .......
Բայց  չէ որ վաճառք չէր սա, բայց դու առ ու ծախի, բայց դու առար ու տվիր .....տվիր ու ստացար .....
դու կորցրեցիր լուսինդ, գտար արևդ, բայց արևդ վառեց .....չորացրեց ներսդ .....

 

Եվ ում է պետք հաջորդականությունը այս, և ինչի է նման լուսինը այսօր .....իսկ եթե անկեղծ ....այսօր մենակ եմ, ու ցավում է, կտրված մի հատված ցավում է ներսս, ասես ոտքերից նոր զրկված լինեմ, բայց և ուզում եմ ես այսօր քայլել, բայց և ինչի է նման այս գարունը, երբ չեմ կիսելու քաղաքս լայն, ու չեմ կիսելու նեղլիկ փողոցներս, ու և չեմ կիսելու և ոչ մի բան, ում է պետք է այսօրվա լռությունը, անտեղի լռությունը, երբ այն չեմ կիսելու և ոչ քեզ, ու ոչել նրա....և ինչի է նման այսօրը, ախ գրողը տարած, այսօրը իմն է, ու և քոնն է, այսօրը տոն է, բայց և սև եմ, ու դուել չկաս .......
Այսօր կապտավուն է ու դեղին է, այսօրը ասես մեռնում է օդը, այսօր ասես մեռնում է լուսինը, լուսինը կարոտում է, լուսինը մենակ է, լուսինը կորցրել են, տանուլ են տվել, ծախել են, այսօր լուսինը իրոք մենակ է, և մենակ է միշտ.....լուսինը տուն էր, բայց հիմա էլ չէ, , ......

Դու չկաս, և ոչնչի նման է չէ կյանքը, կյանքը կյանքին նման չէ, ու դա ծիծաղելի է, և ինչ տարբերություն թե արդեն օդը տաք է, մեկ է մրսում եմ ինձ թվում թե  ցուրտ է ........
դու չկաս, ու չես լիենլու և վաղը, և մյուս տարի, ես կամ.....բայց ինչի եմ նման ես, ես նման եմ ԼՈՒՍՆԻ այօսր, և միշտ ....կորցրած լուսնի, ցնդած լուսնի, ասում են Լուսինը մենակ է միշտ ......և ճիշտ են ասում ......


 Եվ իսկապես Կարոտում եմ, և քեզ և ինձ ........և մեր քամին ու եղանակը, բայց անցան ու գնացին, ....

այսօր տոնն է իմ ու քո, բայց և ես սև եմ, իսկ դու չկաս................
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել