Կուսակցական-քաղաքական դպրոցի ստեղծման ՀՀԿ ղեկավարության որոշումն ամեն «արժող-չարժող» այնպես է քարկոծում, կարծես իրենց բնակարանի մասով են որոշում ընդունել: Մի հարցնող լինի. Ձեզ ի՞նչ: Եթե հանրապետականի անդամ չես, առավել ևս՝ չսիրող, չնդունող կամ ատող ես, քեզ ի՞նչ, թե այս կուսակցությունն իր ներքին կազմակերպչական հարցերում ինչպիսի՞ քայլեր է կատարում կամ ի՞նչ հին ու նոր մոտեցումներ է առաջ քաշում:

Որոշ խելոքների առաջ բրդած «պարտշկոլի» տեսությունն էլ աճպարարության ժանրից է: Հետո ի՞նչ, որ ԽՄԿԿ-ն կուս.դպրոց ուներ: Նույն հաջողությամբ, սովետները նաև բանակ ունեին, համալսարաններ և թատրոններ ունեին, ի՞նչ եք առաջարկում, հրաժարվե՞նք այդ ամենից: Եվ, ընդհանրապես՝ ձևի՞ մասին ենք խոսում, թե՞ բովանդակության: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատների կամ եվրոպական այլ քաղաքական կազմակերպությունների կուս.դպրոցները ԽՄԿԿ «պարտշկոլի» օրինակով են գործում…

Իրականում, «վնգստոցի» պատճառները հասկացողների համար առավել, քան պարզ են: Աղմկում ու թերթոնային մակարդակի պատվերներ են իջեցնում նրանք, ովքեր ոչ թե կուսակցություն, այլ՝ «մարդ-կուսակցություններով» տարիներ շարունակ յոլա են գնացել քաղաքական դաշտում, շուրջ 25 տարի ընտրություններից մեկ, մեկուկես տարի առաջ ակտիվացել, սրա-նրա վրա հաչացել, ինչ-որ բան են կպցրել ու հետո երեք-չորս տարի նորից ընդհատակ են անցել: Քաղաքական-կուսակցական դպրոց ստեղծելով՝ հանրապետականը հիմա անում է այն, ինչ մյուսները ստիպված են լինելու անել տարիներ անց: Որովհետև ապագայի քաղաքականությունն ինտելեկտուալների, բազմակողմանի զարգացած ու պատրաստված մարդկանց զբաղմունքն է լինելու, և այդ միջավայրի ձևավորումը պետք է սկսել հենց այսօր, ինչն էլ հանրապետականն անում է:

Մյուս կողմից էլ, «ֆաս» հրամանով կապերից ազատվել են նաև այս օրերին կուսակցություն ստեղծող Օսկանյանի «լրատվական-վերլուծական» բորենիները: Հավանաբար, հասկանում են, որ իշխանություն ունեցող հանրապետականը չի պատրաստվում իշխանությունը զիջել (ցանկացած կուսակցության խնդիրն իշխանության հասնելն է, իսկ հետո՝ պահելը), բայց այդ ճանապարհն անցնելու է դասական ճանապարհով, այլ ոչ «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», «այլընտրանքային» ու այլ հակաքաղաքագիտական եղանակներով: Լավ հասկանալով, որ նման դպրոց ստեղծելու ոչ մտավոր, ոչ էլ մարդկային ռեսուրս ունեն՝ քլունգն առած զազրախոսում են ու դեռ երկար կզազրախոսեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել